ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԽՈՍՔԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄՈՏ
Անդրանիկ, քաջ զավակ հայ ժողովրդի, դուն ազատության զինվոր, դուն՝ արդար բազուկ, դուն՝ պաշտպան հավատո և հայրենյաց, դուն մեր պատմության քարայրերեն լույս աշխարհ եկած նոր օրերու Մհեր. ահավասիկ ես՝ Հայոց Հայրապետը, քեզի կուգամ սուրբ Էջմիածնեն, Հայոց աշխարհեն, և քեզի ողջույն կբերեմ: Կբերեմ քեզի նաև վկայությունը, թե վերածնված մեր մայր Հայրենիքին մեջ քու հոգին կսավառնի իբրև արծիվ, Հայաստանի սարերուն ու ձորերուն վերև: Եվ մանավանդ այս օրերուն, երբ ազգովին ծունկի եկած պիտի աղոթենք մոտ երկու միլիոն մեր...