Մեկնարկել է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը
Սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հայրենիք» կինոթատրոնում բացվեց «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը։ Խորհրդանշական է, որ անհիշելի ժամանակներից չգործող կինոթատրոնի շենքում դարձյալ թևածեց կինոտրամադրությունը։ Փառատոնը բացվեց Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորմամբ, ցուցադրվեց Մարատ Վարժապետյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմը /«Երևան» կինոստուդիա, սցենարի հեղինակ Մ․ Վարժապետյան, օպերատորներ՝ Մ․ Վարժապետյան, Ա․ Մովսեսյան, գլխավոր դերակատարներ՝...