Ավետիս Ահարոնյանը Անդրանիկի մասին
Բախտավոր ու զարմանալի մարդ էր Անդրանիկը։ Իր կենդանության ժամանակ իսկ՝ իր կյանքը հմայիչ առասպել էր, ինչպես Գարիբալդիի կյանքը, որին նա այնքան նման էր։ Մտավորական, թե ռազմիկ, հեղափոխական, թե սովորական որեւէ անձ նրա մասին խոսելիս փնտրում էին միշտ արտահայտության տարբեր, ավելի անուշ, ավելի մտերիմ ձեւեր, ինչպես մայրը կաներ իր զավակի հանդեպ։ Մեր ժողովրդի բոլոր խավերի համար Անդրանիկը դարձած էր անքննադատելի եւ լուսավոր մի դեմք, որ արեւի պէս ճառագում էր արդարության ու ազատության ծարավի հոգիներուն։...