Գրիգոր Գուրզադյան «Հովհաննես Զարդարյան»
«Հովհաննես Զարդարյանի հետ ունեցած իմ առաջին հանդիպմանը նախորդել է հանդիպումը նրա նկարների հետ: Դա պատերազմի տարիներին էր, և, ահա, Հայաստանի նկարիչների տարեկան ցուցահանդեսներից մեկում հայտնվում է մի նոր անուն, տակավին անծանոթ, Հովհաննես Զարդարյան: Ժողովուրդը խռնված էր փարթամ ծաղկեփնջեր ու սքանչելի պեյզաժներ պատկերող հինգ-վեց կտավ ամփոփոխ մի պատի առջև: Ընդհանուր տպավորությունը դա' էր. արտասովոր հյությեղություն գույների: Հատկապես կապույտների: Մինչ այդ, ես գոնե այդպիսի կապույտներ չէի տեսել,...