Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի»
Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն։ Վաղո՛ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ։ Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբազված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,— ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա։ Ինչպես վազուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ — ծանրանում է սրտիս, անողոք — ուտում է սիրտս։ Հաճախ պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ,...