«Պետք է իմանալ ակունքները, զուլալ պահել դրանք». Հովհաննես Զարդարյան
Հայ կերպարվեստի զարգացումն առհասարակ բարդ ու հակասական ընթացք է ունեցել՝ մեծ վայրիվերումներ, թռիչքներ ու տեղատվություն… Եվ այնուամենայնիվ, փաստ է, որ աշխարհում ճանաչված է իբրև դեմք ունեցող արվեստ, ճշմարտապես ազգային արվեստ: Ոչ թե ազգային տիպաժներ, արդուզարդ, այլ ազգային նկարագիր, էություն պարզող արվեստ: Հենց միայն Սարյանի անունը դրա հավաստումն է: Իսկ հիմա, ետսարյանական շրջանում, այդ ընթացքն ավելի է բարդացել, պեսպեսվել, բայց առաջադիմությունը շարունակվում է, իսկ ազգային բնույթը, չնայած...